ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Դոնկիխոտյան» պայքարի իմաստը հավատարմությունն է սեփական արմատներին և սկզբունքներին

«Դոնկիխոտյան» պայքարի իմաստը հավատարմությունն է սեփական արմատներին և սկզբունքներին
29.08.2024 | 08:45

Շատ հաճախ հանրային ու քաղաքացիական ակտիվությունդ բնութագրվում է որպես հողմաղացների դեմ «դոնկիխոտյան» պայքար։ «Հողմաղացների դեմ դոնկիխոտյան պայքարիդ իմաստը ո՞րն է, ի՞նչ է ուզածդ»՝ հարց է տալիս մտերիմդ, փոխաբերական իմաստ հաղորդելով հանրային դիրքորոշում հայտնելու և քաղաքացիական որոշակի ակտիվություն ցուցաբերելու անկեղծ վարքագծիդ՝ ըստ էության որակելով այն ջանքերի անիմաստ վատնում, անհիմն կամ ձախողման դատապարտված գործունեություն։

Թերևս, կողմնակի հայացքով այդ ամենը կարող է իսկապես թվալ էներգիայի և ջանքերի անիմաստ վատնում, որովհետև, պրագմատիկ ու գործնական տեսանկյունից, նման գործունեությունն ու դիրքավորումը չի գնահատվում որպես էական հանրային նշանակություն ունեցող, կամ քաղաքական գործընթացների առումով՝ արդյունավետ:

Այնինչ, «դոնկիխոտյան» պայքարը, որի մեջ մխրճվել ես գիտակցաբար, իրենից ներկայացնում է ազգային գաղափարախոսությանն ու ինքնութենական հիմքերին վերադարձ կատարելուն ուղղված քարոզչություն, որը, թեև վեհ է իր բովանդակային իմաստով, այնուամենայնիվ, կարճաժամկետ սպառողական մտածելակերպ ունեցող ունկընդիրների շրջանում (որոնք անասելիորեն շատ են) կոնկրետ շոշափելի (նյութական) սպասելիքներ, արդյունքներ կամ առաջընթաց չի ավետում:

Իսկ հակառակ կողմում այսօրվա իշխանությունն է, որն իր քարոզչամեքենայով ու կոնկրետ ապազգային մունետիկներով հասարակության ու ժողովրդի շրջանում «ընդլայնում» է սպառողական մտածողություն ունեցող իր ընտրազանգվածի շրջանակները (հասարակությանն ու ժողովրդին կենցաղային սպառող դարձնելու՝ իշխանությունների ձգտումները հասկանալի են այն հասարակություններում, որտեղ իշխանության ձևավորման մերիտոկրատիայի կանոնները, ըստ էության, չեն գործում)։

Այո, իսկապես ժողովուրդն ու հասարակությունը հանդիսանում են հանրային բարիքների սպառող։ Սակայն, այստեղ է, որ ազգային ակունքներին և ինքնութենական հիմքերին վերադարձած (կամ այդպիսի ձգտում ունեցող) հանրությունը պետք է որակական թռիչք կատարի և որոշում կայացնի՝ իրեն ինչպիսի՞ բարիքներ են անհրաժեշտ, միայն նյութակա՞ն, թե՞ նաև հոգևոր ու մշակութային։ Այլ կերպ ասած, հանրությունը պետք է ի վիճակի լինի ձևավորելու ի՛ր արժեքային «սպառողական զամբյուղը»։

Ավելին, հանրությունը պետք է ի վիճակի լինի որոշում կայացնելու՝ ինքը ցանկանում է լինել հոգևոր, մշակութային ու նյութական բարիքների միայն սպառո՞ղը, թե՞ նաև այդ բարիքների արարողն ու արտադրողը։ Եվ, վերջապես, այդ հոգևոր, մշակութային ու նյութական բարիքները արդյո՞ք միայն երկրի ներսում են ենթակա սպառման, թե՞ դրանք պետք է նաև դառնան համաշխարհային սպառման համար պիտանի։

Ազգային ակունքներին ու ինքնութենական հիմքերին վերադարձ կատարելու համար պայքարի (թեկուզև՝ «դոնկիխոտյան» պայքարի) իմաստը հավատարմությունն է սեփական արմատներին և սկզբունքներին, կատարելագործվելու և փոփոխություններ առաջարկելու ցանկությունը, հավատը՝ ապագայի հանդեպ և հույսը, որ այդ ջանքերն իսկապես կարող են փոխել իրավիճակը դեպի լավը, նույնիսկ, եթե անհրաժեշտ փոփոխությունների ճանապարհը երկար է ու դժվարին:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2933

Մեկնաբանություններ